Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Լրագրողները` պատգամավոր

Լրագրողները` պատգամավոր
26.02.2016 | 01:36

«Իրատեսի» աղբյուրների փոխանցմամբ, հաջորդ խորհրդարանում լրագրող պատգամավորների թիվը մեծանալու է: Որոշ թերթերի խմբագիրներ ցանկություն են հայտնել ՀՀԿ ցուցակով դառնալու «մանդատավոր»: Մեծամասնության, հատկապես կին պատգամավորների շրջանում, սա միանշանակ չի ընդունվում: Ոմանք սա դիտարկում են իրենց «դիրքերի» թուլացմանը միտված քայլ:
ՈՒշագրավ է, որ լրագրողներին պատգամավոր են փորձում դարձնել նաև ընդդիմադիր ճամբարի որոշ ուժեր: Մեր տեղեկություններով, քաղաքական ուժերից մեկը մտադիր է համախմբելու ընդդիմադիր դաշտը և այնտեղ ներառելու նաև որոշ լրագրողների: Թե որ բևեռի լրագրողները «կշահեն» այս պայքարում, վաղ է ասել, բայց հստակ է մեկ բան՝ ով կողմնորոշված է դեպի իշխանություն, պատգամավոր դառնալու երաշխիքներն ավելի մեծ են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ